Թուրքիայի իշխանությունները խոչընդոտում են փոքրամասնությունների սեփականության վերադարձման գործընթացը
Նմանատիպ
Թուրքիայի փոքրամասնություններին պատկանող անշարժ գույքի մեծ մասը շարունակում է մնալ թուրքական պետության ձեռքում’ չվերադարձվելով օրինական տերերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է թուրքական Taraf պարբերականը:
Թուրքիայի Փոքրամասնությունների հիմնադրամների ներկայացուցիչ Լաքի Վինգասը հայտնել է, որ փոքրամասնությունների 116 հիմնադրամներ ընդհանուր առմամբ ներկայացրել են սեփականությունը հետ ստանալու 1 542 դիմում, որոնցից, սակայն, վերադարձվել են միայն 253-ը, 829 մերժվել են, իսկ 460-ի մասին դեռ որոշում չի կայացվել: Վինգասը ցավով նշել է, որ շատ հաճախ դիմումների մերժման պատճառը փաստաթղթերի թերի լինելն է:
Պոլսի Հայոց պատրիարքարանի անշարժ գույքի հանձնաժողովի անդամ Շահին Գեզերը, նշելով, որ դժգոհ է սեփականությունը վերադարձնելու գործընթացի ներկա փուլից, ասել է. «Գործընթացը շատ դանդաղ է առաջ ընթանում: Շատ խորհուրդներից չենք կարողանում վերցնել անհրաժեշտ փաստաթղթերը, ինչի արդյունքում մեր դիմումները մնում են կիսատ և հնարավոր չի լինում ապացուցել, որ սեփականությունը քոնն է»:
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամների ղեկավար խորհրդի նախագահ Վարդգես Էրգյունը հայտնել է, որ հիմնադրամին պատկանող 190 գույքից միայն 17-ն է վերադարձվել, իսկ մյուս 173-ի համար պայքարը դեռ շարունակվում է: «Սեփականության վերադարձման գործընթացում մշտապես շահողը Թուրքիան է: Մտածում ենք Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամին պատկանող գույքերը վերադարձնելով դրանցից ստացած եկամուտով վերանորոգել Դիարբեքիրի մյուս հայկական եկեղեցին»,- հայտնել է Էրգյունը’ փաստելով, որ անհրաժեշտ փաստաթղթերըտ տրամադրելու գործընթացը շատ դանդ? ?ղ է ընթանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում