Լեոնարդո․ Ես չեմ կարծում, որ որևէ թիմ կարող է վճարել Մբապեի կամ Նեյմարի աշխատավարձը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: «Պարի Սեն Ժերմենի» սպորտային տնօրեն Լեոնարդոն չի վախենում ասել, որ թիմի առաջատարներ Կիլիան Մբապեն ու Նեյմարը կարող են հեռանալ թիմից։ Սակայն փարիզյան թիմի պաշտոնյան վստահ չէ, որ կարող են լինել թիմեր, որոնք ի վիճակի են վճարելու նրանց աշխատավարձերը։
«Ընտրություն կատարել Նեյմարի ու Մբապեի միջև՞։ Դա ճիշտ է, որ իրավիճակը չափազանց բարդ է, բայց եթե ՊՍԺ-ն չի կարողանում պահել իր երկու աստղերին, ո՞ր թիմը ունի այդքան գումար վճարելու նրանցից թեկուզ մեկի աշխատավարձը։ Ես չեմ կարծում, որ նման թիմ կա»,- ասել է Լեոնարդոն France Football-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Մբապեի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»։ «Արքայական» ակումբը մտադիր է առաջիկա ամռանը քայլեր ձեռնարկել նրա տրանսֆերը գնելու համար։
ՊՍԺ-ն իր հերթին ցանկանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին անվճար ձեռք բերել «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի տրանսֆերը։ Փարիզյան թիմի հարձակվող Նեյմարը ուզում է դարձյալ խաղալ նրա հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում