Նահանջ տարի

Նահանջ տարի

Իմ հանդ ու քոլը կանաչած –
Արևիս շողը պակասեց,
Ցամաքեց աչքն ամպի՝ քարացավ –
Առվակիս ջուրը պակասեց:

Ա՜խ, տանս հիմքը գցեցի –
Պատերիս քարը պակասեց,
Գարունս գարնան նման չէր –
Իմ աշնան հունձը պակասեց:

Նոր գարնան ի՞նչ պետքն էր, եկավ –
Իմ ցանքի սերմը պակասեց,
Գլուխս ո՞ր քարովը տամ –
Սև օրվա հացս պակասեց:

Ա՜խ, կյանքն էլ կյանքի նման չի –
Սրտերից սերը պակասեց,
Ես կերթամ, մնացողն է մեղք –
Հույսն ու հավատը պակասեց:

Վահագն ՄՈՒՂՆԵՑՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում