Ամենավայրի սպանությունը

Ամենավայրի սպանությունը

Եվ ա՛յն հասկացա –
Խինդով ու ցավով –
Որ անհնար է բուրմունքն սպանել,
Հա՛, անհնար է բուրմունքն սպանել՝
Առանց դիմելու նրա ազգական
Գարշահոտության չար օգնությանը:

– Ամենավայրի՛ սպանությունը,
Որ չեն հորինել սուլթաններն անգամ:

Պարույր ՍԵՎԱԿ

[1959թ.]

ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Հետևեք մեզ նաև Telegram-ում