ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի
24/07/2013 13:50
Նմանատիպ
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն’ հուլիսի 24-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի սահմանում անցկացվեց հերթական մշտադիտարկումը: Մշտադիտարկումը տեղի է ունեցել Ֆիզուլու շրջանի Աշաղը Վեյսելի գյուղի հարավային շրջանում:
ԼՂ կողմից մշտադիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժի Աբերլեն:
Շփման գծի հակառակ կողմում մշտադիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնական Ուլիյամ Պրայորը և դաշտային օգնական Եվգենիյ Շարովը:
Մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում