Պարման վարձակալական հիմունքներով ձեռք է բերել Միլանի պաշտպանին
21/01/2021 17:55
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: «Պարման» վարձակալական հիմունքներով ձեռք է բերել «Միլանի» պաշտպան Անդրեա Կոնտիին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը մինչև այս մրցաշրջանի ավարտը հանդես կգա «Պարմայում», որից հետո ակումբը կգնի նրա ամբողջական տրանսֆերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում