ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովը գերակայություն է սահմանել Սիրիայի փախստականներին օգնությունը
Նմանատիպ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումներով զբաղվող ենթահանձնաժողովը երկու տասնամյակների ընթացքում առաջին անգամ հստակ օգնություն չի հատկացրել Կովկասի երկրների համար: Ինչպես «Արմենպրես»- ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, ենթահանձնաժողովի ներկայացրած նախագծի օրինակը Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների հարցերով ընդհանուր հանձնաժողովը կքննի հուլիսի 24-ին, երբ պալատի առանձի? ? անդամները հնարավորություն կունենան փոփոխություններ առաջադրել կամ բացատրություններ պահանջել արտաքին օգնության հատկացման գերակայությունների և չափերի վերաբերյալ:
2014 ֆինանսական տարվա արտաքին մարդասիրական օգնության նախագծում գերակայությունը տրվել է Սիրիայի հակամարտությունից տուժած բնակչությանն օժանդակելուն:
«Հանձնաշողովը հասկանում է, որ Սիրիայի փախստականների մեծամասնությունը ապրում են երկրից դուրս’ հարևան երկրների ճամբարներում, ինչը զգալիորեն ավելացնում է նրանց հյուրընկալող երկրների ծախսերը: Կոմիտեն հրատապ և անհրաժեշտ է համարում աջակցել հետևյալ եղանակներով’ օգնել հյուրընկալող երկրներին ընդլայնել իրենց ազգային համակարգերը’ դրանք հարմարեցնելով փախստականների կարիքներին’ ինչպես օրինակ առողջապահության և կրթության ոլորտում, համոզվել, որ հյուրընկալող երկրները կարող շարունակել հիմնական ծառայություններ մատուցել իրենց քաղ աքացիներին, հզորացնել տեղական իշխանությունների կարողությունները’ արձագանքելու փախստականների ներհոսքին, պահպանել փախստականների ազատ տեղաշարժի, տեղական համայնքներում հաստատվելու և տնտեսական հնարավորություններից օգտշվելու իրավունքները: Կոմիտեն խրախուսում է պետդեպարտամենտին և ԱՄՆ ՄԶԳ-ին, անհրաժեշտության դեպքում, աջակցել փախստականներին ապաստանած իր գործընկերներին»,- նշված է նախագծում:
Սիրիայի հայկական համայնքը դարավոր պատմություն ունի, սակայն սիրահայերի գերակշռող մասը 1915-1923 թվականնների Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փախած և այդտեղ ապաստանածների սերունդներն են: Մինչև հակամարտությունը սիրիահայ համայնքը հաշվվում էր մոտ 100 հազար: Ավելի քան 10,000 հայեր ապաստանել են Հայաստանի Հանրապետությունում և ևս նույնքան Լիբանանում:
Անցած շաբաթ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ ամերիկահայ քաղաքացիներ, եկեղեցականներ, բարեգործական կազմակերպությունների առաջնորդները մասնակցել են ԱՄն կառավարության ճեպազրույցին’ ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտի և ԱՄՆ ՄԶԳ -ի ջանքերին օգնելու Սիրիայի հայությանը, որի ժամանակ պահանջել են կանխարգելել քաղաքացիական բնակչության շրջափակումը, որի արդյունքում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել Հալեպում, լրացուցիչ աջակցություն ապահովել Հայաստանի կառավարությանը և սիրիահայերին աջակցող ՀԿ- ներին, ինչպես նաև աջակցել Լիբանանի հայկակա ն եկեղեցուն և բարեգործական խմբերին:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը և հայ համայնքների ակտիվիստները շարունակում են իրենց օրենսդիրներին ուղղված հորդորի աշխատանքները, որպեսզի առնվազն 50 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն տրամադրվի Հայաստանին’ տնտեսության զարգացման համար, 5 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն’ Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաև Վրաստանին հատկացվող օգնության 10 տոկոսն ուղղվի Ջավախքի զարգացմանը, ինչով կխթանվի աշխատատեղերի ստեղծումը և աղքատության կրճատումն այդ տարածքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում