Արցախի թեմի առաջնորդի այլ պաշտոնի անցնելը պայմանավորված էր նրա առողջական վիճակով
22/01/2021 18:35
Նմանատիպ
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր նրա առողջական վիճակով, ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը իր նոր հանգամանքում, վստահ եմ, դեռ շատ օգտակար ծառայություններ պիտի մատուցի մեր Սուրբ Եկեղեցուն և ժողովրդին։ Այս մի քանի ժամում ամենաաներևակայելի ենթադրությունները լսելով՝ հարկ եմ համարում լրացուցիչ պարզաբանել, որ Սրբազանի՝ Արցախի թեմակալ առաջնորդի հանգամանքից այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով», – նշել է նա։
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում