Կրասնոդարի գեղարվեստի դպրոցում բացվել է Առնո Բաբաջանյանի կիսանդրին

Կրասնոդարի գեղարվեստի դպրոցում բացվել է Առնո Բաբաջանյանի կիսանդրին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Կրասնոդարի №11 գեղարվեստի դպրոցում բացվել է անվանի հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի կիսանդրին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը:

Բացի այդ, դպրոցն անվանակոչվել է կոմպոզիտորի անունով:

Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստի ծննդյան 100-ամյակի օրը:

Հանդիսավոր միջոցառման ժամանակ երաժշտական կատարումներով են հանդես եկել թիվ 11 մանկական գեղարվեստի դպրոցի և «Կոմիտաս» համույթի ուսուցիչները: Հնչել են «Նոկտյուրն», «Երանելի մարդիկ», «Կապրիչիոն», «Իմ Երևանը» և այլ գործեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում