Կրեսպոն առաջին տիտղոսն է նվաճել որպես մարզիչ․ այն էլ՝ միջազգային տիտղոս
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: 2020 թվականի հունվարի 25-ին արգենտինացի նախկին ֆուտբոլիստ Հերնան Կրեսպոն դարձավ արգենտինական համեստ ակումբի՝ «Դեֆենսիա և Հուստիսիայի» գլխավոր մարզիչ: Թիմը հիմնադրվել է 1935 թվականին, մինչև 1978 թվականը չի մասնակցել պաշտոնական մրցաշարերի: Ակումբը Արգենտինայի բարձրագույն լիգայում խաղում էր 2014 թվականից, մինչ այդ ժամանակ ոչ մի տիտղոս չէր նվաճել:
Նշանակվելուց մեկ տարի անց Կրեսպոն իր թիմին պատմության մեջ առաջին մեծ հաջողությանը բերեց: Ավելին, անմիջապես միջազգային տիտղոս՝ Սուդամերիկանայի գավաթի եզրափակչում (Լիբերտադորեսի գավաթից հետո երկրորդ կարևորագույն մրցաշարը), նրա թիմը արգենտինական դուելում 3:0 հաշվով հաղթեց «Լանուսին»: Խաղը տեղի ունեցավ Արգենտինայում ՝ Կորդոբայի «Մարիո Կեմպես» մարզադաշտում:
Մրցաշարի հերոսը 29-ամյա հարձակվող Բրայան Ռոմերոն էր, ով գրեթե ամբողջ կարիերան անցկացրել է Արգենտինայում (մեկ մրցաշրջան Բրազիլիայում): Սուդամերիկանայի ընթացիկ գավաթի խաղարկությունում Բրայանը դարձավ 10 գոլի հեղինակ: Եզրափակչում նա նույնպես առանձնացավ՝ դառնալով իր թիմի երկրորդ գոլի հեղինակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում