Էրդողանի նստավայրում Սիրիայի հարցով արտահերթ ժողով է գումարվե
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետի գրասենյակում արտահերթ ժողով է գումարվել Սիրիայի հետ վերջին շրջանում լարված իրադրության հետ կապված: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:
Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացված ժողովին ներկա են գտնվել փոխվարչապետ Բեշիր Աթալայը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը, արդարադատության նախպարար Սագուլլահ Էրգինը, ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը, արտաքին գերծերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, Ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:
Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևի և ծայրահեղական Ջաբհար ալ-Նուսրա խմբավորումների միջև բախումները սկսվել են հուլիսի 16-ից: Այս կապակցությամբ Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես կոչ են արել իրենց երկրի քաղաքացիներին ավելի զգոն լինել և հեռու մնալ սիրիական սահմանից: Սիրիական կողմից արձակվող կրակոցները հասնում են թուրքական գյուղեր և անգամ դարձել են մեկ թուրքի վիրավորվելու պատճառ:
Հուլիսի 17-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, թե թուրքական կողմը պատասխան կրակ է բացել Սիրիայից արձակված կրակոցների դեմ:
Թուրք-սիրիական սահմանին մի քանի օր շարունակվող լարվածության արդյունքում հուլիսի 18-ից թուրքական ռազմական ինքնաթիռները սկսել են հետախուզական թռիչքներ կատարել: Միաժամանակ օդ են բարձրացել նաև անօդաչու թռչող սարքեր: Սիրիայի հետ սահմանային շրջան են բերվել ցամաքային ուժեր և զրահատեխնիկա: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն թուրք-սիրիական լարվածության առնչությամբ հայտարարել է, որ իրենց սահմանի անվտանգության նկատմամբ ցանկացած սպառնալիքի առկայության պարագայում Թուրքիան պատրաստ է ամենախիստ պատասխանի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում