Պոմպեյի պատմությունը նոր արտեֆակտներով
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Վերջին տասնամյակների ընթացքում Պոմպեյի հնագիտական պարկը միայն երբեմն և կարճ ժամանակով է բացել իր դռները այցելուների առջև: Եվրանյուզը գրում է, որ այսօր նրանք կրկին հնարավորություն ունեն տեսնելու եզակի ցուցանմուշներ, որոնք պատմում են հին հռոմեական քաղաքի պատմության մասին:
Արձանիկներ, որմնանկարներ, զարդեր, կախարդական ամուլետներ, որոնք չէին կարող Պոմպեյը պաշտպանել գրեթե երկու հազար տարի առաջ Վեզուվի ժայթքումից:
«Հատկապես հույզեր է առաջացնում ցուցահանդեսի վերջին դահլիճը, որտեղ ցուցադրվում են ժայթքումից դեֆորմացված առարկաներ: Այնտեղ դուք կարող եք զգալ անհավանական դրաման, որը մ.թ. 79-ին տեղի ունեցած ժայթքումն էր»,- ասել է Պոմպեյի հնագիտական պարկի տնօրեն Մասիմո Օսաննան:
Հնէաբանները շարունակում են պեղումները տարածքում՝ գտնելով ավելի ու ավելի շատ նմուշներ, որոնք պատմում են Պոմպեյի կյանքի ու մահվան մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում