Արթուր Աբրահամը ռինգ կվերադառնա օգոստոսի 24-ին
Նմանատիպ
Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, հայազգի Արթուր Աբրահամը (36-4, 21) ռինգ է վերադառնալու օգոստոսի 24-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արթուր Աբրահամի հայաստանյան մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը, մենամարտը նախանշված է Գերմանիայում: Սիրան Գրիգորյանի խոսքերով’ Աբրահամը մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆ որս Շիհեփոյի (20-6, 15) հետ: Վերջինը աֆրիկյան Նամիբիա պետությունից է, Շիհեփոյին կոչում են նաեւ Սեւ Մամբա: «Բեռլինում ամենօրյա ծանր մարզումների մեջ եմ: Մարզիչս էլ ավելի է խստացրել պարապմունքները: Նպատակս հաղթելն է: Ինչպես ամեն մենամարտի ժամանակ, առաջիկա մենամարտում էլ ամեն ինչ կանեմ հաղթանակի հասնելու համար»,- նշել է Արթուր Աբրահամը:
Հայազգի բռնցքամարտիկը վերջերս մինչև 2015 թվականը երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Sauerland Event» գերմանական պրոմոութերական ընկերության հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում