Եղիսաբեթ Երկրորդ թագուհին այցելել է իր նորածին ծոռանը
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին այցելել է Քենսինգթոնի դղյակ’ տեսակցելու իր նորածին ծոռանը: «87-ամյա միապետը կարճ ուղևորություն է կատարել Բուքինգհեմյան պալատից’ տեսնելու համար իր երկու օրեկան ծոռանը, ով առաջին գիշերն է անցկացրել տանը»,- նշվում է CBS հեռուստաընկերության կայքում:
Արքայազն Ուիլյամը և Քեմբրիջի դքսուհի Քեյթն իրենց որդուն երեկ երեկոյան առաջին անգամ ներկայացրել են հանրությանը’ կատակելով, թե որդին, ավելի շատ մազեր ունի, քան հայրը: Արքայազն Ուիլյամը նշել է, որ իրենք դեռ մտածում են երեխայի անվան շուրջ, և որ փոքրիկ դուքսն իր մայրիկին է նման:
Երեխան 2011 թվականի ապրիլին Վեստմինստերյան աբբայությունում ամուսնացած զույգի առաջնեկն է: Դրանով իսկ Մեծ Բրիտանիայում թագավորող Վինձորյան գահատոհմի ավագ ճյուղում հայտնվել Է չորրորդ սերունդը, իսկ 87-ամյա Եղիսաբեթ Բ-ն երրորդ անգամ դարձել Է նախատատ: Թագուհու թոռան առաջնեկը դարձել է երրորդ անձը Մեծ Բրիտանիայի գահաժառանգների ցանկում՝ իր պապից՝ Ուելսի արքայազն Չարլզից եւ հորից՝ Քեմբրիջի դքսից հետո՝ չորրորդ տեղը մղելով իր հորեղբորը՝ արքայզն Հարիին՝ Ուիլյամի կրտսեր եղբորը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում