ՀԲՖ նախագահի ընտրությունները կանցկացնի սպորտի նախարարությունը. Արթուր Գևորգյանը չի առաջադրվի
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների անցկացման լիազորությունը փոխանցվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Այս մասին ArmSport-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Գևորգյանը:
«Ֆեդերացիայի նախագահի ընտրությունների անցկացման լիազորությունը փոխանցել ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի իրենք անաչառ ընտրություններ անցացնեն, ինչն ինձ իր պատվով է խոստացել նորանշանակ փոխնախարարը: Նա խոստացել է ամենաբարձր պատասխանատվությամբ շատ կարճ ժամկետներում ձեռնամուխ լինել ընտրությունների անցկացմանը:
Դա շատ հեշտ է: Այն մարդիկ, ովքեր սպորտում խարդախություններ են արել, ինչը չի կարող նպաստել մեր սպորտի զարգացմանը, իրավունք չեն ունենա մասնակցելու ընտրություններին: Կանոնակարգով ամրագրված բոլոր կետերը խստորեն կպահվեն»,- ասել է Արթուր Գևորգյանն ու ընդգծել, որ իր թեկնածությունը սպասվելիք ընտրություններում չի առաջադրելու:
Հարցին՝ արդյոք պատրա՞ստ է թողնել ֆեդերացիան երկար տարիների ծավալած աշխատանքից հետո, Գևորգյանը նշեց, որ ստեղծվել են այնպիսի պայմաններ, որոնք իրեն ստիպում են գնալ այդ քայլին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում