Ադամ Բարրո․ Ժամն է գոտեպնդվելու և ոգեշնչելու մեր հայորդիներին
Նմանատիպ
Երևանում Հունվարի 26-ին Երևանի գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ օպերային երգիչ Ադամ Բարրոյի մարդասիրական հորդոր-միջոցառումը՝ պատերազմի մասնակից զինվորների մասնակցությամբ։ Ադամ Բարրոն ժամանել է Հայաստան վիրավոր զինվորների կողքին լինելու նպատակով, քանի որ նա գտնում է՝ հիմա տարատեսակ խոսակցությունների ժամանակը չէ, հիմա վիրավոր և հաշմանդամ դարձած հայ զինվորի կողքին գտնվելու ժամանակն է։
«Արտերկրում ապրող ոչ մի Հայ չի կարող անտարբեր լինել տեղի ունեցած պատերազմի և դրա անդառնալի հետևանքների կողքով։ Հաշմանդամ դարձած մեր քաջարի զինվորների մասին պատմող տեսանյութերը դիտելով՝ որոշեցի, որ անհատական մոտեցում պետք է ցուցաբերվի և ֆինանսական օգնություն տրամադրվի այն զինվորներին, որոնց պայքարի արդյունքում մենք բոլորս այսօր ապրում ենք։ Նախաձեռնեցի համերգային երեկո, որին ներկա են պատերազմի մասնակից զինվորներ, մշակութային գործիչներ և հոգեբան Իրինա Ծատուրյանն,ով կծանոթանա զինվորների հետ հետագայւոմ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։ Նա կօգնի նրանց հաղթահարել պատերազմում տեսածի հետևանքները», – նշում է Ադամ Բարրոն և հավելում, որ լրագրողները մեծ աշխատանք են տանում՝ պատրաստելով բազմաոճ նյութեր զինվորների մասին, բայց այդ ամենը միայն բավական չէ, հարկավոր է անդրադառնալ բոլորին անխտիր ,քանի որ պատերազմի մասնակիցները իսկապես արժանի են յուրաքանչյուրիս ուշադրությանը։ Կոմիտասի ձայնի ներքո թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը ուղեկցեց ներկաներին սրահով, որից հետո Ադամ Բարրոն հանդես եկավ 5 կատարումով։ Միջոցառմանը իր կատարումներով ողջունեց նաև սիրված երգիչ Ռուբեն Հախվերդյանը, իսկ համերգի ավարտին Ադամ Բարրոն զինվորներին դրամական աջակցություն ցուցաբերց։
Խոնարհվում ենք մեր ընկած Հերոս Արծիվների առաջ:
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում