12.5 հազար մարդ է «Ռոսիա 1» հեռուստաալիքից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել Հրաչյա Հարությունյանից

ոդոլսկի մոտ տեղի ունեցած սարսափելի ավտովթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանից ռուսաստանյան «Ռոսիա 1» հեռուստաալիքի կողմից հրապարակային ներողություն խնդրել պահանջող հանձնագիրը արդեն 12.5 հազար մարդ է ստորագրել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Gazeta.ru-ն, նախաձեռնության հեղինակ Նարեկ Սարգսյանի խոսքով՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Վեստի» հաղորդման ռեպորտաժում, որի ժամանակ ներկայացվում են Նոր Մոսկվայում տեղի ունեցած վթարի մանրամասները, հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հասցեին անպարկեշտ արտահայտություններ են հնչել: Մասնավորապես, լրագրող Օլգա Սկաբաեւան հայտարարել էր, որ Հրաչյա Հարությունյանի ցուցմունք չտալը կապված չէ նրա առողջական վիճակի հետ, այլ նա ուղղակի ձեւացնում է:

«Լրագրողուհին իրեն իսկապես ագրեսիվ է պահել, ինչն անթույլատրելի է լրագրողական էթիկայի տեսանկյունից: Նա հատուկ առոգանությամբ հնչեցրել է Հարությունյանի ազգությունը, իսկ նրա անունը արտաբերել է հատուկ շեշտադրմամբ»,-ասված է հայտարարության մեջ:

Ստորագրություններով փաստաթուղթը կուղարկվի «Ռոսիա 1» հեռուստաալիքին:

Նոր Մոսկվայում վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հրաչյա Հարությունյանը կալանավորված է:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում