Քաղաքացիները պահանջում են Արցախը կապիտուլյացիայի ենթարկած իշխանության հրաժարականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28/01/2021 15:34
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, Tert.am: Քաղաքացիները Հանրապետության հրապարակում են՝ «վերջ դնելու ազգակործան, ազգադավ, hայրենի հողերը թշնամուն հանձնած իշխանության գործունեությանը»:
«Մեր ներկայությամբ մենք կհաստատենք, որ ի հեճուկս դավաճան իշխանավորների, մեր բանակը չի պարտվել, չի մահացել, կանգուն է և պատրաստ պաշտպանելու երկիրն ու ժողովրդին արտաքին և ներքին թշնամիներից: Սպասում ենք բոլոր գիտակից, արժանապատիվ քաղաքացիներին հայահավաքին` իրենց պատիվը վերականգնելու գործին մասնակից լինելու»,- նշում են նրանք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում