Պաշտոնական․ Յուվենտուսը և Մարսելը փոխանակվել են ֆուտբոլիստներով
28/01/2021 18:36
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: «Յուվենտուսը» հայտարարել է «Մարսելի» կիսապաշտպան Մարլ Ակեի թիմ տեղափոխվելու մասին: 20-ամյա ֆրանսիացին խաղալու է թուրինյան ակումբի պահեստային թիմում: 2020/21 մրցաշրջանում Ակեն անցկացրել է 13 հանդիպում «Մարսելի» հիմնական կազմում, որոնցից 4-ը Չեմպիոնների լիգայում:
Հակառակ ուղղությամբ տեղափոխվել էիտալացի 18-ամյա կիսապաշտպան Ֆրանկո Տոնյան, ով խաղում էր «Յուվենտուսի» Մ 19 թիմում:
Ակեի տեղափոխությունն «Յուվենտուսի» վրա արժեցել է 8 միլիոն եվրո, որը երեք տարվա ընթացքում կվճարվի «Մարսելին»: Տոնյան վաճառվել է նույն պայմաններով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում