Իսկ մինչ այդ… Ի՞նչ տոն մինչ այդ, ի՞նչ շնորհավորանքներ…

Իսկ մինչ այդ… Ի՞նչ տոն մինչ այդ, ի՞նչ շնորհավորանքներ…

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, FacebookԶինվորական մի ընկեր ունեմ, ում հետ վերջերս հաճախ եմ վիճում։ Ավելի ճիշտ՝ ինքն է ինձ հետ վիճում։ Ես իր հետ ոչ մի կռիվ չունեմ. երբեք նման առիթ չի տվել։ Իր վեճն էլ քաղաքական ներկա իրողություններին ու դրանց ակունքներին է հիմնականում վերաբերվում։ Ասում է՝ դուք եք մեղավոր, որ Նիկոլը իշխանություն զավթեց երկրում։ Ընդ որում, այդ «դուք»-ը իր ընկալման մեջ շատ լայն հասկացություն է։ Այնքան լայն, որ հաճախ դժվար է լինում չհամաձայնվել իր հետ։ Բայց հարցը դա չէ։

Մի քանի օր առաջ այդ ընկերս խոսքի մեջ տոնը անսպասելի փոխեց և շատ վճռական ձայնով ասաց. «Հրանտ, գիտե՞ս ում կարող եմ ես աջակցել քաղաքական այս պայքարում։ Նրան, ով հստակ կհամոզի ինձ, որ մեր բանակի արժանապատվությունը վերականգնելու հնարավորություն է ստեղծելու բոլորիս համար։ Չեմ ասում՝ Շուշին կամ Հադրութը հետ բերելու խոստումներ։ Ասում եմ՝ արժանապատվությունը վերականգնելու իրական ծրագիր…»:

Ես կարծում եմ՝ այդ ընկերոջս խոսքերը դեռ երկար կհնչեն իմ ականջներում։ Ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ մեր բոլորիս արժանապատվությունը վերականգնված չէ։ Իսկ մինչ այդ… Ի՞նչ տոն մինչ այդ։ Ի՞նչ շնորհավորանքներ…։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում