Մանչեսթեր Յունայթեդի 2 ֆուտբոլիստ կհեռանա թիմից
29/01/2021 21:44
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը հայտարարել է կիսապաշտպան Ջեսսի Լինգարդի ու պաշտպան Մարկս Ռոխոյին թիմից հեռանալու մասին: Այս մասին հաղորդում է Goal-ը:
Նախկինում հաղորդվում էր, որ Լինգարդը վարձավճարով կտեղափոխվի «Վեսթ Հեմ Յունայթեդ», իսկ Ռոխոն՝ «Բոկա Խունիորս»:
Այս մրցաշրջանում Լինգարդը երեք հանդիպում է անցկացրել և գոլի հեղինակ չի դարձել: 2020/2021 մրցաշրջանում Ռոխոն ոչ մի հանդիպում չի ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում