Իսպանիայում տեղի ունեցած երկաթուղային աղետի զոհ Է դարձել 77 մարդ
Նմանատիպ
Իսպանիայում տեղի ունեցած երկաթուղային աղետի զոհերի թիվը հուլիսի 25-ին աճել Է մինչեւ 77: Ինչպես հաղորդում Է «Արմենպրեսը», այս մասին հայտարարել Է Գալիսիայի Ինքնավար Մարզում Իսպանիայի կառավարության պատգամավոր Սամուել Խուարեսը: Եվս 143 մարդ վիրավորվել Է:Ըստ իսպանական Mundo թերթի տվյալների՝ գնացքի մեքենավարը գերազանցել Է առավելագույն թույլատրելի արագությունը:
Իշխանությունները նախկինի պես աղետը համարում են դժբախտ պատահար: Ինչպես հաղորդել Է «Ռենֆե» տրանսպորտային ընկերությունը, հուլիսի 24-ին Մադրիդից թագավորության հյուսիս – արեւմուտքում գտնվող Ֆերոլ մեկնող գնացքում եղել Է 218 ուղեւոր: Տեղական ժամանակով 20:41-ին (Երեւանի ժամանակով 22:41-ին) ութ վագոնից եւ երկու լոկոմոտիվից բաղկացած շարժակազմը ռելսերից դուրս Է եկել Գալիսիայի վարչական կենտրոն Սանտյագո դե Կոմպոստելայից 4 կիլոմետր հեռավորության վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում