Ամերիկահայ կինոռեժիսոր Նատալի Քասաբյանը «Վազի՛ր» ֆիլմի համար արժանացել է Sundance Institute /Amazon Studios 2021-ի լավագույն ռեժիսոր մրցանակին
03/02/2021 19:11
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, Tert.am: Ամերիկահայ կինոռեժիսոր Նատալի Քասաբյանն իր «Վազի՛ր» ֆիլմի համար արժանացել է Sundance Institute /Amazon Studios 2021 թվականի լավագույն ռեժիսոր մրցանակին, հաղորդում է Deadline-ը։
Քասաբյանի ամուսինը՝ Սև Օհանյանը, նույն մրցանակը ստացել էր երկու տարի առաջ՝ Searching ֆիլմի համար։
Նշվում է, որ ֆիլմի սցենարի հեղինակները Օհանյանն ու ֆիլմի մյուս ռեժիսոր Անիշ Չագանթին են։
«Վազի՛ր» ֆիլմում նկարահանել են հայտնի դերասաններ Սառա Փոլսոնը և Կիրա Ալենը։ Ֆիլմը նկարահանվել է Lionsgate կինոստուդիայի համար, պրեմիերան կայացել է 2020-ի աշնանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում