The New York Times-ում Բաքուն Հայաստանի մայրաքաղաք ներկայացնելը հիստերիա է առաջացրել Ադրբեջանում

Ամերիկյան հայտնի The New York Times պարբերականում Բաքուն որպես Հայաստանի մայրաքաղաք ներկայացնելն Ադրբեջանում իսկական հիստերիայի առիթ է դարձել: Ինչպես հաղորդում է  ադրբեջանական 1news.az-ը, գործին միջամտել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:

Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամուլի ծառայության ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը հանձնարարել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանությանը համապատասխան միջոցառումներ ձեռնարկել պարբերականում տեղ գտած անճշտությունն ուղղելու համար:

The New York Times պարբերականի եղանակի տեսության բաժնում Բաքուն ներկայացվում է և’ որպես Ադրբեջանի, և’ որպես Հայաստանի մայրաքաղաք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում