Ադամ Շիֆն ընդունել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ուսանողներին
Նմանատիպ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը (դեմոկրատ’ ընտրված Բըրբենկից) Վաշինգտոնի իր գրասենյակում ընդունել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մի քանի ուսանողների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ուսանողները կոնգրեսականին են ներկայացրել իրենց կատարած աշխատանքը հանձնախմբում, քննար? ?ել ամերիկահայ համայնքի գերակայությունները ինչպես Կոնգրեսում, այնպես և’ «տանը»: Ուսանողները նաև հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել Ադամ Շիֆին Կոնգրեսում աշխատանքի մասին, առաջարկել նոր օրենսդրական գաղափարներ:«Ես միշտ գոհունակությամբ եմ ընդունում’ ինչպես են մեր երկրի երիտասարդները պետական կամ օրենսդրական գործունեությամբ զբաղվում: Հատկապես տպավորվում եմ, երբ տեսնում եմ’ նրանք դա անում են նման խանդավառությամբ և նվիրվածությամբ: Այս պրակտիկայի ընթացքում ձեռք բերած փորձը և մասնագիտական աճը շատ կօգնի ուսանողներին իրենց հետագա ձեռնարկումներում»,- նշել է Ադամ Շիֆը:
ԱՄՆ Հայ դատի իրավական գործերի ղեկավար Րաֆֆի Ղարաքաշյանի խոսքով’ իրենք մշտապես պատրաստ են հնարավորություններ ստեղծել հայ երիտասարդների համար’ մտքեր փոխանակելու և քննարկումներ ունենալու Կոնգրեսի անդամների և Վաշինգթոնի քաղաքականությունը կերտող այլ գործիչների հետ:
«Ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ մեծ և կենսունակ հայկական համայնքը, որը մեծ ներդրում ունի մեր ժողովրդի տարբեր ոլորտներում: Որպես հայ համայնքի բարեկամ’ ես շարունակելու եմ դժվարին աշխատանքը’ ուղղված 1.5 մլն հայերի կյանք խլած Հայոց ցեղասպանության ճանաչմանը և մեր համայնքների ու ողջ աշխարհի հայության համար ավելի լավ կյանք ապահովելուն»- հավելել է կոնգրեսական Շիֆը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում