Մխիթարյանի գործակալը կհանդիպի «Ռոմա»-ի ղեկավարության հետ
05/02/2021 12:56
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի գործակալը կհանդիպի «Ռոմա»-ի ղեկավարության հետ հայ կիսապաշտպանի նոր պայմանագրի քննարկման համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: «Ռոմա»-ն նպատակ ունի երկարաձգելու պայմանագիրը Մխիթարյանի հետ և այդ պատճառով պետք է հանդիպի Մխիթարյան գործակալ Մինո Ռայոլայի հետ:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը իտալական «Ռոմա»-ին միացավ նախորդ մրցաշրջանում և ի սկզբանե հանդես էր գալիս վարձավճարով: Սակայն այս մրցաշրջանի մեկնարկին Մխիթարյանը հեռացավ լոնդոնյան թիմից և պաշտոնապես միացավ «Ռոմա»-ին: Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «Ռոմա»-ի կազմում մասնակցել է 19 խաղի, դարձել 9 գոլի հեղինակ և կատարել է 8 արդյունավետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում