Նա ինձ շանտաժի է ենթարկել ․ Բոատենգը բաժանվել է մոդել ընկերուհուց

Նա ինձ շանտաժի է ենթարկել ․ Բոատենգը բաժանվել է մոդել ընկերուհուց

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am: Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը բաժանվել է մոդել Կասսի Լեհնհարդից, որի հետ նրանք հարաբերությունների մեջ էին եղել 15 ամիս:

Հունվարի սկզբին լրատվամիջոցները հաղորդեցին, որ Կասյան ավտովթարի է ենթարկվել Բոատենգի մեքենայով ՝ բախվելով փողոցային լապտերի: Ավելի ուշ նրա արյան մեջ ալկոհոլ էր հայտնաբերվել:

«Ես խզեցի իմ հարաբերությունները Կասյա Լեհնհարդի հետ: Մենք արդեն միասին չենք: Սա միակ ճշմարիտ ուղին է իմ և իմ ընտանիքի համար: Ես ստիպված էի գնալ այս քայլին: Ես ներողություն եմ խնդրում յուրաքանչյուրից, ում վիրավորել եմ: Հատկապես ին նախկին ընկերուհուն՝ Ռեբեկկային: Ես հիասթափված եմ ինքս ինձանից: Մարդը պետք է պատասխանատվություն ստանձնի և գործի իր ընտանիքի շահերից ելնելով, ինչը ես հիմա եմ անում», – ասել է Բոատենգը:

Կասիան չի լռել ու պատասխանել է ֆուտբոլիստին: «Ես էի, որ խզեցի հարաբերությունները: Քո ստերի ու անընդհատ դավաճանության պատճառով», – Instagram-ում գրել է մոդելը:

Բոատենգի խոսքով՝ Կասիան իրեն շանտաժի է ենթարկել: «Նա փչացրեց իմ հարաբերությունները Ռեբեկկայի հետ` դիմելով շանտաժի։ Նա ինձ շանտաժի է ենթարկել», – ասել է «Բավարիայի» ֆուտբոլիստը:

Կասիան իր հերթին խոստացել է բացահայտել որոշ գաղտնիքներ, բայց առայժմ լուռ է: «Ես անպայման ելույթ կունենամ, բայց պետք է ուժերս հավաքեմ: Խնդրում եմ ինձ ժամանակ տվեք: Ես երբեք այսքան խաբված չեմ եղել»:

Հետաքրքիր է, որ Ռեբեկան արդեն բարձրաձայնել է Բոատենգի օգտին: «Կասիան արդեն ոչնչացրել է իմ ընտանիքը` իր իսկ շահի համար: Ես թույլ չեմ տա նրան ոչնչացնել Ժերոմին: Նա արդեն բավական վնաս է հասցրել»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում