Վրաստանում տեղի ունեցած պատահարից ՀՀ 4 քաղաքացի է տուժել
25/07/2013 13:55
Նմանատիպ
ՀՀ ԱԻ նախարարությունում հուլիսի 25-ին’ ժամը 12.22-ին, ահազանգ է ստացվել, որ ՃՏՊ-ի հետևանքով Վրաստանի Ինոցմինդա շրջանի բժշկական կենտրոն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, բժշկական կենտրոն են տեղափոխվել 2004թ. ծնված Մ. Կարապետյանը, 2009թ. ծնված Լ. կարապետյանը, 2001թ. ծնված Ռ. Կարապետյանը և 1989թ. ծնված Հ. Դավթյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում