Լևոն Արոնյանն այսօր կմրցի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ
08/02/2021 14:54
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Opera Euro Rapid շախմատային մրցաշարում 16 գրոսմայստեր երեք օրվա ընթացքում կմրցեն քառորդ եզրափակիչ դուրս գալու համար: Առաջին փուլը սկսվել է շաբաթ օրը և կավարտվի այսօր: Լուրը հայտնում է «En.chessbase.com»-ը:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը 100,000 ԱՄՆ դոլար է, որից 30,000-ը` առաջին տեղի համար:
Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանն այսօր կհանդիպի ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում