Պատերազմի արդյունքը բավարար պայման չէ արտահերթ ընտրությունների համար. պատգամավոր

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, 24news.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ասում է՝ հասարակության տրամադրությունները շոշափել են նաև անձնական շփումների միջոցով՝ հարևանների հետ զրույցում, տաքսու վարորդների հետ երկխոսելիս և այլն: Ու հասկացել են, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալու հասարակական ու քաղաքական պահանջ այս պահին չկա:
Հիշեցնենք, որ նախօրեին՝ փետրվարի 7-ին, իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալ չի պատրաստվում, քանի որ հասարակական նման պահանջ չկա:
Գրիգորյանն ընդգծում է, որ անձնական շփումները, քաղաքական ուժերի դիրքորոշումներն ու մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ կարող է պնդել, որ արտահերթ ընտրությունների գնալու մեջ տրամաբանություն չկա:
Հարցին, թե պատերազմում պարտություն կրելը բավարար պայման չէ՞ ընտրությունների գնալու համար, նա բացասական պատասխան տվեց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում