Հայաստանի որոշ հատվածներում քամին կուժգնանա. եղանակի տեսություն

Հայաստանի որոշ հատվածներում քամին կուժգնանա. եղանակի տեսություն

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Օդերևութաբանները կանխատեսում են, որ Հայաստանի որոշ հատվածներում կարճատև ու թույլ անձրևներ կտեղան։

Այսօր, ցերեկային ժամերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Փետրվարի 10-13-ը տեղումները կդադարեն: Փետրվարի 9-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Այսօր անձրև կգա նաև Երևանի առանձին հատվածներում։ Կեսօրին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +11-ից +13-ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +1-ից +3։

Հետևեք մեզ նաև Telegram-ում