Ալիևը հրաժարվել է մասնակցել Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, հայտնի է դարձել, որ օգոստոսի 3-ին նախատեսված երդմնակալության արարողությանը Ադրբեջանը կներկայացնի Միլլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը:

Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետությունից նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավերն Ադրբեջան եկել էր հենց Իլհամ Ալիևի անունով:

Իրանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթանակ էր տարել ռեֆորմատորների ներկայացուցիչ Հասան Ռոուհանին, ում օգտին քվեարել էր ընտրողների 50.6 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում