ԲՀԿ-ն կոչ է անում հանրապետականներին խիզախ լինել
26/07/2013 09:01
Նմանատիպ
ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը, ելնելով ստեղծված բարդագույն սոցիալ-տնտեսական իրավիճակից, բավականին կտրուկ օրենսդրական նախաձեռնություններ ունի, որոնց մասին կհայտարարվի արդեն օգոստոսի կեսերին։ Երեկ «Առավոտի» հետ զրույցում այդ մասին տեղեկացրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը։
«ԲՀԿ-ի նախաձեռնությունները վերաբերում են «կտրուկ, ռադիկալ» բարեփոխումների իրականացմանը. «Տեսնենք ՝ կբավարարի՞ քաղաքական մեծամասնության և խորհրդարանական այլ գործընկերների խիզախությանը դրան միանալու։ Այն աստիճանականությունը, որը մարդկանց եկամուտների ապահովման հարցում որդեգրել էր քաղաքական մեծամասնությունը, այլևս աննպատակահարմար է և բերել է պայթյունավտանգ սոցիալական իրավինակի»,– Ուրիխանյանի խոսքերն է փոխանցում թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում