Ի՞նչ են քննարկել ԱԻ նախարարն ու ԱԱԾ տնօրենը
Նմանատիպ
Երեկ «Ժողովուրդ»–ի լրագրողը նկատել է, որ մինչ կառավարության նիստի մեկնարկը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը դեմքի լուրջ արտահայտությամբ զրուցում էին։ «Գ. Հակոբյանն ինչ-որ բաներ էր պատմում, իսկ Ա. Երիցյանն էլ լսում էր։ Այնուհետև ԱԻ նախարարը սկսեց ինչ-որ բան պատմել։ Սակայն, շատ չանցած, նրանք ստիպված եղան ընդհատել իրենց խոսակցությունը և շտապել կառավարության նիստին»,–գրում է թերթը։
«Երբ այն ավարտվեց, «Ժողովուրդ»–ը փորձեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից պարզել, թե ինչի մասին էին զրուցում Գ. Հակոբյանի հետ։ «Գորիկ Գուրգենիչն իմ վաղեմի ընկերն է, մենք երբ իրար տեսնում ենք, միմյանց հետ երկար զրուցում ենք՝ տարբեր թեմաների հետ կապված։ Դրանք կենցաղային թեմաներ են՝ ո՞նց ենք, ի՞նչ կա և այլն։ Նա իմ ավագ ու լավ ընկերն է»»,–Ա. Երիցյանի խոսքերը փոխանցում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում