Մենք դուրս մնացինք մրցաշարից, այդպիսին է այս արդյունքի դաժան իրողությունը. «Կանի» գլխավոր մարզիչ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am: «Կանի» գլխավոր մարզիչ Պասկալ Դուպրատը մեկնաբանել է Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում ՊՍԺ-ից կրած պարտությունը (0:1):
«Մենք դուրս մնացինք մրցաշարից, այդպիսին է այս արդյունքի դաժան իրողությունը: Կարծում եմ, որ այսօր ՊՍԺ-ն իր լավագույն մարզավիճակում չէր։ Երբ ՊՍԺ-ի խաղացողը դեղին քարտ ստացավ, չնայած, ըստ իս, պետք է 11 մետրանոց նշանակվեր: Բայց ես չեմ լացելու, եկեք դա թողնենք Նեյմարին:
ՊՍԺ-ն շուտով կխաղա «Բարսելոնայի» հետ։ Ես աջակցում եմ ֆրանսիական բոլոր ակումբներին եվրոպական մրցաշարերում: Հուսով եմ ՝ ՊՍԺ-ն լավ հանդիպում կանցկացնի, քանի որ դա կարևոր է մեր ֆուտբոլի համար»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Maligue 2-ը:
Հիշեցնենք, որ հարձակվող Նեյմարը այս խաղում դուրս եկավ մեկնարկային կազմում, գոլային փոխանցում կատարեց, բայց դրանից հետո վնասվածքի պատճառով փոխարինվեց: Նրա մասնակցությունը «Բարսելոնայի» դեմ խաղին կասկածի տակ է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում