Էդվարդ Նալբանդյանը Պեկինում հանդիպել է Չինաստանի իր գործընկերոջը
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Պեկին կատարած պաշտոնական այցի ժամանակ հանդիպել է Չինաստանի իր գործընկերոջը’ արտգործնախարար Վան Յիին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով Xinhuanet լրատվական կայքը, ԱԳ նախարարներն անդրադարձել են հայ-չինական հարաբերությունների զարգացման կարեւորությանը:
«Հայ-չիանական հարաբերությունների ամենից կարևոր առանձնահատկություն այն է, որ դրանք հիմնված են փոխադարձ հարգանքի և փոխաջակցության վրա»,- ասել է Վան Յին’ հավելելով, որ Չինաստանը կաշխատի խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, համակարգել երկու երկրների դիրքորոշումները միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները բարձրացնել ավելի բարձր մակարդակի:
Էդվարդ Նալբանդյանը նույնպես դրական է գնահատել հայ-չինական հարաբերությունների զարգացումը’ նշելով, որ մեր երկիրը պատրաստ է աշխատել Չինաստանի հետ խթանելու երկկողմ կապերը:
Հուլիսի 25-26-ը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով մեկնել է Պեկին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում