Ռեալի խաղացողների մեծամասնությունը դեմ է աշխատավարձի երկրորդ կրճատմանը
11/02/2021 19:14
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am: «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է երկրորդ անգամ կրճատել թիմի խաղացողների աշխատավարձերը կորոնավիրուսի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի պատճառով։
Cadena Ser-ի լրագրող Էլ Լարգուերոն տեղեկացնում է, որ «արքայական» ակումբի խաղացողների մեծամասնությունը դեմ է աշխատավարձների երկրորդ կրճատմանը։ Հիմա ակումբը մտադիր է յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ բանակցել առանձին-առանձին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միայն Լուկա Մոդրիչն է, որը միանգամից համաձայնել է աշխատավարձի երկրորդ կրճատմանը ու պատրաստ է դա անել նաև հաջորդ մրցաշրջանում, եթե ակումբը ունենա դրա կարիքը։
Հիշեցնենք, որ «Ռեալը» ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում երկարաձգել պայմանագրերը Սերխիո Ռամոսի և Լուկաս Վասկեսի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում