ՀՀ քաղաքացի Ասատուր Խաչատրյանը Բաքվից վերադարձել է Կիև

ՀՀ քաղաքացի Ասատուր Խաչատրյանը «МАУ» ավիաընկերության Բաքու-Կիև 602 չվերթով վերադարձել է Կիև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ՀՀ քաղաքացի Ասատուր Խաչատրյանը Երեւանից մեկնել է Կիեւ, որտեղ փաստաթղթերի ոչ լիարժեքության պատճառով նրան պետք է կրկին ճանապարհեին Երեւան, սակայն ուղարկել են Բաքու: Ահազանգն ստացվել էր Ասատուր Խաչատրյանի մայրիկից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում