Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարանի շենքը կհամապատասխանեցվի արդի պահանջներին

Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարանի շենքը կհամապատասխանեցվի արդի պահանջներին

Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարանի շենքը կհամապատասխանեցվի ժամանակակից թանգարանների պահանջներին: Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Թույլատրել Պուշկին փողոցի N 70 հասցեում գտնվող «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան» հանրապետական նշանակության հուշարձանի վերականգնման, նորոգման և քաղաքաշինական նորմատիվային, ժամանակակից թանգարանների պահանջներին համապատասխանեցնելու միջոցով կատարել հուշարձանի փոփոխում»:

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում