«Իմ քայլի» պատգամավորը պաշտպանում է Նժդեհին «ֆաշիստ» անվանած Անդրեասյանին

«Իմ քայլի» պատգամավորը պաշտպանում է Նժդեհին «ֆաշիստ» անվանած Անդրեասյանին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ պաշտպանել է Գարեգին Նժդեհին ֆաշիստ անվանած ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Գարեգին Նժդեհի անունից Ժաննա Անդրեասյանին «սրախողխող» անող մարդիկ, պետք չի այդպես անել։ Համոզված եմ՝ Գարեգին Նժդեհը դա չէր խրախուսի, ինչպես և չէր խրախուսի սուտ լուրերով իր արձանը օրումեջ ապամոնտաժելը։ Եվ հատկապես չէր խրախուսի իր անվան հետևում թաքնվելով բյուջեն թալանելը և միայն «բանավոր հայրենասիրության» ցանկացած այլ դրսևորում։

А что подумал Кролик, никто не узнал, потому что он был очень воспитанный»․

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում