Զիդանը մեկնաբանել է Ֆրանսիայի հավաքականը գլխավորելու մասին լուրերը
13/02/2021 21:08
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչԶինեդին Զիդանը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ նա կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը:
Ավելի վաղ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրան հայտարարել էր, որ Զիդանը կլինի առաջին թեկնածուն, եթե Դիդյե Դեշամը լքի այդ պաշտոնը:
«Կտեսնենք. իմ մտքերը կապված են «Ռեալի» հետ: Ես վայելում եմ ամեն օրը Մադրիդում: Բայց երբեք չգիտես, թե ինչ կլինի հետո:
Ես պարոն Լե Գրանի հետ կապի մեջ եմ 1998 թվականից: Ազգային հավաքականն իմ նպատակն է, ես այս մասին խոսել եմ տաս տարի առաջ, երբ նոր էի սկսել մարզել: Բայց հիմա ես «Ռեալում» եմ», – մեջբերում է Զիդան Marca- ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում