Ֆիլիպ Լեֆորն Ադրբեջանում քննարկել է ԼՂ հիմնախնդիրը
26/07/2013 16:41
Նմանատիպ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Հանդիպման ժամանակ քննարկվել է տարածաշրջանում առկա ռազմա-քաղաքական իրադրությունը, ինչպես նաև կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում