Ռուսաստանը վերականգնում է կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ
15/02/2021 13:07

Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնությունն այսօրվանից վերականգնում է կանոնավոր չվերթները Հայաստանի հետ: Այս մասին հայտնել էր ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
«Որոշում է կայացվել փոխադարձ հիմունքներով 2021 թվականի փետրվարի 15-ից վերականգնել Հայաստանի (Մոսկվա – Երևան, շաբաթական չորս չվերթ) հետ միջազգային ավիահաղորդակցությունը», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2021-ի փետրվարի 1-ից գործում է «Ճամփորդում եմ առանց COVID-19»-ի պիլոտային ծրագիրը, որը թույլ է տալիս ՀՀ քաղաքացիներին 72 ժամ առաջ հանձնած թեստի բացասական պատասխանով հատել ռուսական օդային սահմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում