Լեւոն Արոնյանն ու սիրելին՝ Լոռիում (լուսանկար)

Լեւոն Արոնյանն ու սիրելին՝ Լոռիում (լուսանկար)

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանն ու սիրելին՝ Անիտա Այվազյանը, հանգստյան օրերն անցկացրել են Լոռու մարզում: Անիտան Ալավերդիի «Մենձ Էր» քարայրում արված գեղեցիկ լուսանկար է հրապարակել Ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ Բարեկենդանն ու Սիրահարների տոնն իր համար առանց իրար չեն կարող գոյություն ունենալ:

«Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն, իսկ դու ապրում ես, երբ սիրում ես: Ատելությամբ լի մարդը մեռած է: Նա հոգի չունի, պարզապես ներկա է ֆիզիկապես:

Սիրեք իրար, շատ սիրեք եւ բարի եղեք: Սկսեք շռայլ լինել բարին ցանկանալիս, եւ ոչ թե չարախոսելիս: Բարությունն այս օրերին մեզ շատ է պակասում: Կամեցեք բարին ու վստահ եղեք, որ կյանքը բարությամբ ձեզ կհատուցի»,- գրել է նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում