Ֆեդերերը վերադառնում է 1 տարվա դադարից հետո

Ֆեդերերը վերադառնում է 1 տարվա դադարից հետո

«Մեծ սաղավարտի» 20-ակի դափնեկիր Ռոջեր Ֆեդերերը կմասնակցի ATP 500 շարքի՝ Դուբայում կայանալիք մրցաշարին:

Շվեյցարացի թենիսիստն ավելի վաղ հայտնել է, որ պատրաստվում է մասնակցել ATP 250 շարքի շրջանակում մարտի 8-13-ը Դոհայում կայանալիք մրցաշարին: Մեծ հաշվով, այս մրցաշարով պայմանավորված կլինի Ֆեդերերի մասնակցությունը Դուբայի մրցաշարին, որն անցկացվելու է մարտի 15-20-ը:

Վերջին անգամ Ռոջեր Ֆեդերերը պաշտոնական հանդիպում է անցկացրել 2020 թվականի հունվարին՝ մասնակցելով Ավստրալիայի բաց առաջնությանը: Մրցաշարի ավարտից անմիջապես հետո Ֆեդերերը վիրահատության ենթարկվեց: Որոշ ժամանակ անց շվեյցարացին ևս մեկ վիրահատություն տարավ:

Աղբյուրը՝ vnews.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում