Պայթյունի ձայն լսելու դեպքում չանհանգստանալ
Նմանատիպ
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը իրազեկում է, որ Արցախում շարունակվում է ականազերծումը։
«Ծառայության սակրավորական ջոկատները չպայթած ռազմամթերք հայտնաբերելու նպատակով, այս պահին Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքների մոտակայքում իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ։ Անհրաժեշտության դեպքում տեղում կպայթեցնեն։
Նշվում է, որ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը պայթեցման աշխատանքներ են իրականացնելու Մարտունի և Մարտակերտ քաղաքների, ինչպես նաև Բերքաձոր, Այգեստան և Խնածախ գյուղերի մոտակայքում։
«Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ։ Տեղեկատու հեռախոս՝ 911», – գրված է հաղորդագրությունում։
Նշենք, որ նոյեմբերի 23-ից մինչ օրս Արցախում ականազերծվել է 1387,3 հեկտար տարածք, 434,8 կմ ճանապարհ, 1327 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 24 291 պայթունավտանգ առարկա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում