Հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին
16/02/2021 13:48

Նմանատիպ
ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին Սանկտ Պետերբուրգում հոսպիտալացվել է: «Գազետա ռու» -ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է «Mash at Moika» Telegram ալիքը՝ հղում անելով դերասանի կնոջը՝ Լարիսա Լուպպիանին:
Դերասանի ախտորոշումը դեռ անհայտ է, կորոնավիրուսը չի հաստատվել: Տաս օր առաջ Բոյարսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: «Ըստ ամենայնի, անոթային ռեակցիա է: Գուցե նրանք թույլ տան տուն գնանք, սպասում ենք բժիշկների որոշմանը», – պարզաբանեց Լուպպիան:
Հայտնի է, որ Բոյարսկու գիտակցությունը տեղում է: Հեռախոսազրույցում դերասանն ասել է, որ արդեն լավ է զգում իրեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Սոլոմինն է կորոնավիրուսով հոսպիտալացվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում