Գինին՝ արվեստում. սերբ նկարչուհին տպավորիչ կտավներ է ստեղծում գինու տարբեր տեսակների միջոցով (լուսանկարներ)
Նմանատիպ
Երիտասարդ սերբ նկարիչ Սանյա Յանկովիչը գեղեցիկ նկարներ է ստեղծում՝ յուղաներկի, ջրաներկի կամ ակրիլային ներկերի փոխարեն օգտագործելով գինու տարբեր տեսակներ՝ կարմիր, սպիտակ, վարդագույն:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, Յանկովիչը ժամանակի ընթացքում տարբեր նկարչական մեթոդներ է փորձարկել, սակայն երբ հերթը հասել է գինուն, վերջինս փոփոխություն անելու ցանկություն այլևս չի ունեցել: Նկարչուհին իր արվեստն անվանում է «խաղ գինու և ջրանկարչության» հետ, ինչը, արվեստագետի խոսքով, շատ անկանխատեսելի է, քանի որ գինին չորանում է կտավի վրա, և նկարը ժամանակի հետ փոփոխության է ենթարկվում:
Նկարչուհու խոսքով՝ աշխատանքի բարդությունը գույների ճիշտ ընտրությունն է, քանի որ գինին չորանալով նաև գունային փոփոխության է ենթարկվում, և նախապես պետք է ճիշտ համադրություն անել՝ օրինակ կարմիրի և մանուշակագույնի միջև:
Վեցի տարվա ընթացքում նկարչուհին արվեստի իր յուրատեսակ տեխնիկայի միջոցով ամենատարբեր պատկերներ է ստեղծել՝ «Գահերի խաղ»-ի կերպարներից մինչև Մոնա Լիզայի կրկնօրինակն ու Մերիլին Մոնրոյի դիմանկարը:
Աղբյուր՝ Tert.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում