Գուրգեն Խանջյանը խորհուրդ է տալիս կարդալ…«Մեդիամաքս»
Նմանատիպ
«Բուկինիստ» գրախանութներից մեկում ընթերցողներին գիրք առաջարկողը Գուրգեն Խանջյանն էր։ Գրողն ասում է՝ գիրք խորհուրդ տալը ծանր ու պատասխանատու գործ է, ճաշակի հարց։ Պիտի նախ «շոշափես» ընթերցողի ներուժը. մեկ էլ տեսար՝ ծանր գիրք առաջարկեցիր ու նրան, առհասարակ, կտրեցիր գրականությունից։ Ընթերցողին նաեւ սեփական գրքերը չի առաջարկի՝ համեստությունը չի ներում։
Դոստոեւսկին ու Կաֆկան՝ պարտադիր
Եթե ընթերցողը ճանապարհ անցած, մտածող մարդ է, իհարկե, պիտի Դոստոեւսկի կարդա։ Ճիշտ է, գրողական վարպետության առումով Դոստոեւսկին կարող է զիջել Բունինին, բայց մարդու հոգու իմաստով ինքն էնպիսի մի օվկիանոսի մեջ է մտցնում, որ մի կերպ ես դուրս գալիս, բայց դուրս ես գալիս հարստացած, նաեւ՝ մի քիչ վախեցած, բայց դա է կյանքը։
Անպայման պետք է Կաֆկա կարդալ։ Կաֆկան շատ անկեղծ է, լրիվ նյարդ՝ մաքուր ու անմաշկ գրող։ Թվում է՝ ֆանտաստիկայի նման է, բայց դա լրիվ մարդու մասին է։ Ասում են՝ աբսուրդ է, բայց նա հենց էդպես էլ տեսնում է աշխարհը։
Գրականությունը՝ առանց ազատության ու անհատականության
Գրականությունը փչանում է։ Գրականությունը սկսել է պատվիրվել, անտեսանելի, բայց պատվիրվում է։ Այն աստիճան, որ պիտի գրվածի մեջ մի գունավոր մարդ լինի, մի հաշմանդամ մարդ լինի, մի փոքրամասնություն։ Եթե գրականությունը սկսեց էդպես կառուցվել, դա արդեն գրականություն չէ։ Կորցնում է իր ազատությունը, անհատականությունը։
Հիմա բոլորն աշխատում են էնպիսի բան գրել, որ վաճառվի, որ պուպուշ լինի, գովեն, շուտ լինի։ Բայց գրականությունը շուտ լինող բան չի։ Ով կարողանում է հակառակվել դրան, գրականություն է ստեղծում։ Թե ինչքան կդիմանա, չգիտեմ, որովհետեւ, ամեն դեպքում, մի բանով ես զբաղվում, որը քեզ փող չի բերում։ Ես փրկվել եմ, որովհետեւ նաեւ պիեսներ, սցենարներ էի գրում, որպես խմբագիր էի աշխատում. կարողացել եմ իմը փրկել, ազատ, մաքուր գրել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում
Հետևեք մեզ նաև Telegram-ում