ԱՄՆ-ը կշարունակի առավելագույն ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության կարգավորմանը հասնելու համար
Նմանատիպ
Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը վստահ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքի հաջող աշխատանքի հարցում: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Մորնինգսթարը նշել է, որ լավ է ծանոթ Ուորլիքին, ով առաջնակարգ դիվանագետ է:
«Ես վստահ եմ, որ նա հիանալի կերպով կկատարի համանախագահի իր գործառույթները»,- ասել է դեսպանը: Վերջինս ընդգծել է, որ ԱՄՆ-ը կշարունակի առավելագույն ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի համակարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորմանը հասնելու համար:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ է նշանակել դեսպան Ջեյմս ՈՒորլիքին, ով իր նոր պաշտոնը կստանձնի այս տարվա սեպտեմբերից: Նա վերջին շրջանում աշխատել է որպես Աֆղանստանում և Պակիստանում հատուկ ներկայացուցչի տեղակալ և Աֆղանստանի հետ երկկողմ անվտանգության պայմանագրի գլխավոր բանակցող: 2009-2012 թվականներին ՈՒորլիքը եղել է Բուլղարիայում ԱՄՆ դեսպան, 2006-2009 թվականներին’ Միջազգային կազմակերպությունների հարցերով բյուրոյում պետքարտուղարի առաջին փոխտեղակալ, իսկ 2005-2006 թվականներին Եվրոպական անվտանգության և քաղա քական հարցերի գրասենյակի տնօրեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում